Թոնի Ցաո. «Հայաստանի կարևորագույն խնդիրն է մարդկային ներուժի պահպանումն ու զարգացումը»
Տնտեսություն
15:11 27/11/2010

Թոնի Ցաո. «Հայաստանի կարևորագույն խնդիրն է մարդկային ներուժի պահպանումն ու զարգացումը»

D-Link ընկերությունը ՏՏ ոլորտի գլոբալ առաջատարն է տվյալների փոխանցման և ցանցային ժամանակակից լուծումների նախագծման, արտադրրության և մարքետինգի ոլորտներում: 2007 թվականից D-Link-ն աշխատում է նաև Հայաստանում:
D-Link կորպորացիայի նախագահ Թոնի Ցաոն ՏՏ ոլորտի մի շարք միջոցառումներին և իրենց կորպորացիայի ժողովին մասնակցելու համար վերջերս ժամանեց Հայաստան: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Թոնի Ցաոն գնահատեց հայկական ՏՏ ոլորտի պոտենցիալն ու կարողությունները:

«ՏՏ ոլորտի զարգացումների մասին կարող եմ դատել նաև մեր ընկերության ձեռքբերումների տեսանկյունից: Վերջին երեք տարիների ընթացքում վաճառքի եկամուտների ծավալը Հայաստանում ավելացել է 30-40 %-ով»,- ասաց Թոնի Ցաոն::

Իհարկե եղել են նաև դժվարություններ: 2007 թվականի ճգնաժամն ընկերության ու նախագահի համար ամենադժվար շրջանն էր: Տոնի Ցաոն ասաց, որ իրեն հաջողվել է գտնել ճգնաժամից դուրս գալու ձևն ու օպտիմալ լուծումները:

«Մենք առաջին հերթին նվազեցրիքն գերծախսերը: Առաջինը սկսեցի ինքնս ինձանից՝ պակասեցրի ճամփորդություններիս ու գործնական հանդիպումներիս համար թռիքչների քանակը: Սա նաև օգտակար էր աշխատակիցների մոտ ոչ դեպրեսիվ մթնոլորտ ստեղծելու համար», -պատմեց Թոնի Ցաոն::

Անդրադառնալով հայաստանյան ՏՏ ոլորտի ճգնաժամային խնդիրներին, Թոնի Ցաոն նշեց, որ հայ մասնագետների ինտելեկտուալ և ստեղծագործ ներուժի շնորհիվ հայկական ՏՏ ոլորտը լուրջ կորուստներ չունեցավ:

«Վերջին տարիների ընթացքում Հայաստանն արձանագրել է նկատելի հաջողություններ ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ: Այդ հաջողությունները խորացնելու, նոր հաջողություններ արձանագրելու ճանապարհին Հայաստանի կարևորագույն խնդիրն է մարդկային ներուժի պահպանումն ու զարգացումը:

Վստահ եմ, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները 21-րդ դարում առաջատար, տեխնոլոգիապես զարգացած երկրների ընտանիքում իր ուրույն տեղը զբաղեցնելու համար»,- ասաց D-Link կորպորացիայի նախագահ Թոնի Ցաոն:
 

Placeholder
Թոնի Ցաո. «Հայաստանի կարևորագույն խնդիրն է մարդկային ներուժի պահպանումն ու զարգացումը»