«Աութսորսինգից դեպի նորարարություն». Կոնֆերանս` նվիրված Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը
ՏՀՏ-ն Հայաստանում
15:00 03/12/2010

«Աութսորսինգից դեպի նորարարություն». Կոնֆերանս` նվիրված Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը

Վաղը ժամը 10:00-ից «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի 9-րդ հարկում «Էրեբունի» դահլիճում տեղի կունենա Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «Աութսորսինգից դեպի նորարարություն» կոնֆերանսը:

Կոնֆերանսն անց է կացվում Armnet 2010 ինտերնետային կայքերի մրցույթի շրջանակներում և նվիրված է վեբի հայկական սեգմենտի զարգացմանը ու Հայաստանում բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին: Կոնֆերանսը իր ելույթով պաշտոնապես կբացի ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Կոնֆերանսի ընթացքում արտասահմանից ժամանած և հայաստանյան մասնագետները կներկայացնեն շնորհանդեսներ հետևյալ թեմաների շուրջ` նորարար նախագծերի մոնետիզացիա, սոցիալական մեդիա բիզնեսի համար, գովազդ ցանցում, ֆինանսավորում և ներդրումներ: Կոնֆերանսի խոսնակներն են հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ RuTube, Opera Software, Vkontakte, Microsoft, ինչպես նաև փորձագետներ Հայաստանից:

Կոնֆերանսին մուտքն ազատ է:

Կոնֆերանսի ամբողջ ընթացքում կգործի մամլո կենտրոն, որտեղ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի իրենց հարցերը ուղղել կոնֆերանսի մասնակիցներին:

Երեկոյան տեղի կունենա Armnet Awards 2010 պաշտոնական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կներկայացվեն մրցույթի հաղթողների անունները: Հիշեցնենք, որ Panorama.am-ը ևս մասնակցում է մրցույթին:

ArmNet Awards ամենամյա մրցույթը, որն այս տարի անց է կացվում առաջին անգամ, տրվում է ինտերնետի հայկական սեգմենտի զարգացման մեջ զգալի ներդրումների համար: Մրցույթը կազմակերպված է SPMS ընկերության, Circle.am կայքի և Orange Armenia ընկերությունների կողմից, ՀՀ էկոնոմիկայի նախարարի բարձր հովանու ներքո:

Placeholder
«Աութսորսինգից դեպի նորարարություն». Կոնֆերանս` նվիրված Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը