Ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 27-ից
Կրթություն, գիտություն
10:05 04/12/2010

Ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 27-ից

Հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 27-ից: Այս մասին տեղեկացանք ԿԳ նախարարությունից:

Համաձայն «Միջնակարգ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2010-2011 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» այս  ուսումնական տարում ձմեռային արձակուրդները կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով` 3-11-րդ դասարանների աշակերտների համար 2010 թվականի դեկտեմբերի 27-ից 2011 թվականի հունվարի 9-ը ներառյալ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվելու են դեկտեմբերի 27-ից հունվարի 23-ը ներառյալ:

Կրթության պետական կառավարման և տարածքային կառավարման լիազորված մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար վերևում սահմանված արձակուրդների ժամկետներում կարող են կատարել փոփոխություններ` նախապես համաձայնեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:

Placeholder
Ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 27-ից