Հայկական ՏՏ ընկերությունները մեկ կայքում
Տնտեսություն
10:58 06/12/2010

Հայկական ՏՏ ընկերությունները մեկ կայքում

Հայկական ՏՏ սեկտորի վերջին նորություններն ու ծառայությունները այժմ հասանելի են մեկ կայքում: IT ակումբի հերթական հանդիպման ժամանակ Սամվել Մաչանյանը ներկայացրեց իր և ընկերների կողմից ստեղծված ITBusinessArmenia.com կայքը:

Նրա փոխանցմամբ, կայքի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ ներկայացված կլինեն հայկական ՏՏ ոլորտի ընկերությունները, իրենց առաջարկած ծառայությունները, ծրագրային կամ սարքային լուծումները:

«Կայքը կօգնի ողջ աշխարհին ճանաչելի դարձնել ՏՏ ոլորտում գործող հայկական ընկերությունները և ավելի կհեշտանա շփումն ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանյան գործարարների հետ»,- նշեց Սամվել Մաչանյանը:
 

Placeholder
Հայկական ՏՏ ընկերությունները մեկ կայքում