Թուրքիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության մասին ներկայացում կբեմադրվի
Մշակույթ
15:11 07/12/2010

Թուրքիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության մասին ներկայացում կբեմադրվի

Թուրքական թատերական արվեստի հայտնի դեմքերից մեկը` Հալդուն Դորմենը, պարաստվում է հայերի մասին մի ներկայացում բեմադրել: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր» (ermenihaber.am)լրատվական կայքը:

Պարբերականի տեղեկացմամբ,Դորմենի նոր ներկայացման թեման կլինի Թուրքիայում ամենաշատ քննարվող հարցերից մեկը` Հայոց ցեղասպանությունը:
Հատկանշական է, որ ներկայացման առաջին ցուցադրությունը կլինի ապրիլի 24-ին:

Դորմենը, խոսելով ապրիլքսանչորսյան բեմադրության մասին ասել է. «Հրաշալի մի ներկայացում է լինելու: Ներկայացման մեջ ոչ մեկի հասցեին մեղադրանք չի ներկայացվում: Պարզապես պատմվում է այն մասին, թե ինչպես է մարդկանց խաղաղ կյանքը դժոխքի վերածվել: Գործողությունները տեղի են ունենում Վանում: Սա մի սիրո պատմություն է»:

Placeholder
Թուրքիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության մասին ներկայացում կբեմադրվի