2011 թվականին գովազդի ծախսերը կավելանան
Տնտեսություն
10:40 08/12/2010

2011 թվականին գովազդի ծախսերը կավելանան

2011 թվականին ամբողջ աշխարհում գովազդի ծախսերը կավելանան 4,6 %-ով՝ հասնելով 463,297 մլրդ դոլարի։
Այս մասին ասվում է Zenith Optimedia գովազդային գործակալության պաշտոնական հրապարակման մեջ։

2012-2013-թվականներին գովազդի ծախսերը կավելանան տարեկան 5,2%-ով՝ համապատասխանաբար կազմելով 486,898 և 511,890 մլրդ դոլար։

Գովազդի ծախսերի ավելացման հիմնական պատճառն ինտերնետում վերջինիս պահանջարկի զգալի աճն է: Գործակալության տվյալների համաձայն՝ գովազդի շուկայի ընդհանուր ծախսերի համեմատ, ինտերնետ գովազդի ծախսերը 3 անգամ արագ են աճում:

Եթե 2009 թվականին գովազի այս տեսակի համար ծախսվել է 54,209 մլրդ դոլար, ապա ընթացիկ տարում կծախսվի 61,884 մլրդ դոլար, իսկ արդեն 2011-ին՝ 70,518 մլրդ դոլար։

 

Placeholder
2011 թվականին գովազդի ծախսերը կավելանան