Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը համատեղ մարզումներ են անցկացնում Բեռլինում
Սպորտ
14:39 08/12/2010

Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը համատեղ մարզումներ են անցկացնում Բեռլինում

Աշխարհում ամենաբարձր վարկանիշներ ունեցող երկու հայ շախմատիստները` Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, շարունակում են իրենց համագործակցությունը: Այս օրերին նրանք Բեռլինում համատեղ մարզումներ են անցկացնում: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը պատրաստվում է դեկտեմբերի 28-ին Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում սկսվելիք գրոսմայստերական մրցաշարին, իսկ Արոնյանը` հունվարի 14-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկելիք գերմրցաշարին:

Placeholder
Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը համատեղ մարզումներ են անցկացնում Բեռլինում