Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին այցելել է Ստեփանակերտի շախմատի տուն, որտեղ ընթանում էր ԼՂՀ պետական անկախության և Սահմանադրության տարեդարձին նվիրված թիմային մրցաշար:
Նախագահը կարևորել է Արցախի և Հայաստանի շախմատի ֆեդերացիաների կողմից կազմակերպված նման միջոցառման անցկացումը մեր երկրում՝ այն համարելով հանրապետությունում սպորտի զարգացման կարևոր խթաններից մեկը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Placeholder