Արցախում քննարկել են գյուղատնտեսական հարցեր
Տնտեսություն
13:50 09/12/2010

Արցախում քննարկել են գյուղատնտեսական հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին:

Կատարվող աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը:

Երկրի ղեկավարը կարևորել է ոլորտում տարբեր բնական աղետների և վնասատուների դեմ կանխարգելիչ միջոցառումների ժամանակին իրականացումը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել հնարավոր կորուստները:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, շրջվարչակազմերի ղեկավաներ:

Placeholder
Արցախում քննարկել են գյուղատնտեսական հարցեր