The Giving Pledge-ին միացել է նաև Facebook -ի հիմնադիրը
Տնտեսություն
15:00 10/12/2010

The Giving Pledge-ին միացել է նաև Facebook -ի հիմնադիրը

Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից Facebook սոցցանցի հիմնադիր 26-ամյա Մարկ Ցուկերբերգն The Giving Pledge ակցիայի շրջանակում իր կարողության մեծ մասը տրամադրել է բարեգործություններին:

Նշենք, որ Giving Pledge-ը կամավորական խումբ է, որի հիմնադիրներն են Ուորեն Բաֆեթն ու Բիլ Գեյթսը։ Կամավորական խմբի անդամները աշխարհի այն մեծահարուստներն են, ովքեր պարտավորվում են իրենց կարողության կեսից ավելին հատկացնել բարեգործական ծրագրերին:

Մարկ Ցուկերբերգն այս խմբում 16-րդն է:

Forbes ամսագրի տվյալների համաձայն,  աշխարհի ամենամեծ սոցցանցի՝ Facebook-ի հիմնադիրը 35-րդ ամենահարուստ ամերիկացին է, որի կարողությունը 6մլրդ 900 մլն դոլար է:

Placeholder
The Giving Pledge-ին միացել է նաև Facebook -ի հիմնադիրը