«ԱԱ-2022»-ի որոշ խաղեր կարող են տեղի ունենալ Կատարի հարևան երկրներում
Սպորտ
11:26 10/12/2010

«ԱԱ-2022»-ի որոշ խաղեր կարող են տեղի ունենալ Կատարի հարևան երկրներում

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը հայտարարել է, որ աշխարհի ֆուտբոլի 2022 թ. առաջնության որոշ հանդիպումներ կարող են անցկացվել Կատարի հարևան երկրներում:

«Ավստրալիայի հայտում նախատեսված էր, որ որոշ խաղեր կարող են տեղի ունենալ Նոր Զելանդիայում,- Բլատտերի խոսքերը մեջբերել է «L’Equipe»-ը:- Կատարում նույնպես կարող են նման քայլ կատարել և մի քանի հանդիպում կազմակերպել հարևան երկրներում»:
 

Placeholder
«ԱԱ-2022»-ի որոշ խաղեր կարող են տեղի ունենալ Կատարի հարևան երկրներում