Այժմ YouTube –ում տեսահոլովակների տևողության սահմանափակում չկա
ՏՀՏ-ն Հայաստանում
13:58 10/12/2010

Այժմ YouTube –ում տեսահոլովակների տևողության սահմանափակում չկա

Այսուհետ Youtube տեսահոսթինգում տեսահոլովակների տևողության սահմանափակում չի լինելու:
Հիշեցնենք, որ մինչ այդ թույլատրվում էր ներբեռնել 10 րոպե տևողությամբ հոլովակներ։ Ապա որոշում ընդունվեց 10 րոպեն փոխարինել 15-ով:

Դեռ մի քանի ամիս առաջ 15-րոպեանոց տեսահոլովակներին անցնելու քայլը Youtube բացատրում էր հեղինակային իրավունքների պահպանման բնագավառում նոր նվաճումներով։ Արդյունքում Youtube-ը կարողացավ երկարացնել հոլովակների տևողությունը՝ առանց ծովահենների դեմ պայքարի վրա հավելյալ գումարներ ծախսելու։

Այսօր արդեն ժամանակային որևէ սահմանափակում չկա: Սակայն կա մի բայց:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, անսահմանափակ տևողության հոլովակների տեղադրումը ոչ բոլորին է լինելու հասանելի: Սպասվում են «ընտրություններ»:

Ի դեպ, այս տարի Youtube-ը ներկայացրել է նաև մի շարք այլ նորարաություններ, օրինակ ավելացվել է «հոլովակների ուղղում» ծառայությունը, հեշտացրել է բարձրորակ հոլովակների դիտումը և այլն։

 

Placeholder
Այժմ YouTube –ում տեսահոլովակների տևողության սահմանափակում չկա