Նկարահանվելու է հայ-թուրքական մերձեցմանն ուղղված ֆրանս-թուրքական ֆիլմ
Մշակույթ
13:05 13/12/2010

Նկարահանվելու է հայ-թուրքական մերձեցմանն ուղղված ֆրանս-թուրքական ֆիլմ

Թուրքական «Սոն դաքիքա» (Son dakika) լրատվական կայքի տեղեկացմամբ` առաջիկայում էկրան է բարձրանալու ֆրանս-թուրքական համատեղ արտադրության գեղարվեստական ֆիլմ, որը նպատակաուղված է լինելու հայ-թուրքական մերձեցմանը նպաստելուն:

«Սուր և սրինգ» անվանումով ֆիլմում ներկայացվելու է հայուհի Արփիի և թուրք կապիտան Քերեմի  սիրավեպի մասին: Ի թիվս այլոց` դերակատարների թվում լինելու են նաև բրիտանացի դերասան Ջուդ Լոուն, ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադիսը և թուրք դերասան Քվանչ Թաթլըթուղը:

Placeholder
Նկարահանվելու է հայ-թուրքական մերձեցմանն ուղղված ֆրանս-թուրքական ֆիլմ