Հայիթիում դեռ մոլեգնում է խոլերան
Աշխարհում
10:26 16/12/2010

Հայիթիում դեռ մոլեգնում է խոլերան

Խոլերայի համաճարակի պատճառով Հայիթիում զոհերի թիվը հասել է 2400-ի: Այս մասին նախօրեի երեկոյան հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա ընդգծել է վարակի աղբյուրներն ու պատճառները պարզելու համար ուսումնասիրությունների անցկացման անհրաժեշտությունը:

Առողջապահության համամերիկյան կազմակերպության կանխատեսումներով, առաջիկա երկու ամիսների ընթացքում Հայիթիում հիվանդների թիվը կարող է գերազանցել 400 հազարը:
 

Placeholder
Հայիթիում դեռ մոլեգնում է խոլերան