Եղվարդում «ԱրմենՏել»-ի Hi-Line ծառայությունն արդեն հասանելի է
Տնտեսություն
15:45 17/12/2010

Եղվարդում «ԱրմենՏել»-ի Hi-Line ծառայությունն արդեն հասանելի է

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում Hi-Line ծառայության գործարկման մասին: Եղվարդը դարձավ Հայաստանի 39-րդ քաղաքը, որտեղ հասանելի է Hi-Line լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայությունը:

«ԱրմենՏել» ընկերությունն որպես կապի միասնական օպերատոր Հայաստանի շրջաններում Hi-Line լայնաշերտ Ինտերնետ ծառայության զարգացումը դասակարգում է առաջնահերթ խնդիրների շարքում:

Հաշվի առնելով այս հանգամանքը, մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր ցանցի աշխարհագրությունը, Հայաստանի շրջանների բնակիչներին հնարավորություն ընձեռելով ստանալ արագ և հուսալի Ինտերնետ կապ դեպի համաշխարհային ցանց”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Hi-Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-մատչում սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: “ԱրմենՏել” ՓԲԸ-ն Hi-Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: Hi-Line ծառայության միացման և սպասարկման հետ կապված հարցերով կարելի է զանգահարել 100 անվճար հեռախոսահամարով:
 

Placeholder
Եղվարդում «ԱրմենՏել»-ի Hi-Line ծառայությունն արդեն հասանելի է