Երկրներ, որտեղ պետք չէ դիմավորել ամանորը
Տնտեսություն
10:15 20/12/2010

Երկրներ, որտեղ պետք չէ դիմավորել ամանորը

Բրիտանացի բժիշկները կազմել են ամենավտանգավոր տուրիստական ուղղությունների ցանկը։
Ցանկում ընդգրկված երկրները վտանգավոր են այնքանով, որ այստեղ հանգստացողները կարող են ձեռք բերել ստամոքսաղիքային հիվանդություններ։

Այս տեսանկյունից ամենավտանգավոր երկրների ցանկի առաջին հորիզոնականում Եգիպտոսն է։ Երկրորդ հորիզոնականում` Հնդկաստանը:

Ինչպես հաղորդում է The Daily Mail.-ը, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցնում են, համապատասխանաբար Թայլանդը և Մարոկոն։

Նշենք, որ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառները սննդի կետերում օգտագործվող անսովոր ուտեստներն են։ Խնդիրներ լինում են նաև լողավազաններում լողանալու ժամանակ, եթե պատահաբար կուլ են տալիս անգամ չնչին քանակությամբ ջուր։

Ի դեպ, կազմվել է նաև ամենաանվտագ երկրների ցանկը, որտեղ առաջատար դիրքերում են Մալթան և Կիպրոսը։

Բժիշկները ամեն դեպքում կոչ են անում հիշել ու պահպանել հիգիենայի կանոները, պարբերաբար լվանալ ձեռքերը, օգտագործել սպիրտային թաց անձեռոցիկներ և ուշադիր լինել խմելու ջուր օգտագործելու ժամանակ։

 

Placeholder
Երկրներ, որտեղ պետք չէ դիմավորել ամանորը