Բակո Սահակյանն ընդունել է  պատգամավորների և ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին
Սպորտ
13:12 21/12/2010

Բակո Սահակյանն ընդունել է պատգամավորների և ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին և Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական թիմի ավագ Հենրիկ Մխիթարյանին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այս մարզաձևի մասսայականացմանը պատանիների շրջանում:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Արցախում սպորտի և համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը մշտապես նպաստելու համար՝ այն համարելով կարեւոր հայրենանվեր գործունեություն:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը:
 

Placeholder
Բակո Սահակյանն ընդունել է պատգամավորների և ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին