ԱՄՆ-ի շախմատի ամենաերիտասարդ «վարպետը» 9-ամյա հայազգի Սամվել Սևյանն է
Սպորտ
11:43 22/12/2010

ԱՄՆ-ի շախմատի ամենաերիտասարդ «վարպետը» 9-ամյա հայազգի Սամվել Սևյանն է

ԱՄՆ-ում շախմատի ամենաերիտասարդ «վարպետի» կոչմանն է արժանացել Կալիֆորնիա նահանգի հայազգի բնակիչ Սամվել Սևյանը: Այս մասին է հաղորդում «The Washington Post»-ը:

ԱՄՆ-ում շախմատի «ազգային վարպետ»-ի ստանալու համար խաղացողի որակավորման վարկանիշը պետք է լինի նվազագույնը 2200, իսկ Սամվելինը 2201 է:

Իր վարկանիշով Սամվելը գերազանցել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ «վարպետի» տիտղոսի նախկին ռեկորդակիր Նիկոլաս Նիպին:

Նշենք, որ ԱՄՆ-ի հայազգի շախմատի «վարպետ»-ն ընդամենը 9 տարեկան է: 8 տարեկանում Սամվելն արդեն նվաճել էր «շախմատի փորձագետ»-ի կոչումը: Հաջորդ և վերջին շախմատային մակարդակը, որը պետք է գրավի երիտասարդ շախմատիստը «գրոսմայստերի» կոչումն է:

Placeholder
ԱՄՆ-ի շախմատի ամենաերիտասարդ «վարպետը» 9-ամյա հայազգի Սամվել Սևյանն է