Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում նախատեսվում է վարչապետի հանդիպումը ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվելու են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նշենք, որ Տ. Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք: