Skype-ը անհասանելի է դարձել միլիոնավոր մարդկանց համար
Աշխարհում
01:50 23/12/2010

Skype-ը անհասանելի է դարձել միլիոնավոր մարդկանց համար

Արդեն մի քանի ժամ է` ինչ Skype-ը անհասանելի է աշխարհում այդ կապից օգտվող միլիոնավոր մարդկանց համար: Այդ մասին  գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
 Twitter-ի միջոցով տարածված   «Skype»- ի հայտարարությամբ,   ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ skype-ից բազմաթիվ օգտվողներ միացման հետ կապված խնդիրներ ունեն ու հաղորդել են, որ փորձում են գտնել թերության պատճառները:

«Կապի այս միջոցից օգտվողներից ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարությունների ու կապի խափանման համար: Այս պահին մենք պարզում ենք կապի խափանման պատճառները: Մեր ինժեներներն աշխատում են այդ ուղղությամբ», -հայտարարել է ընկերության մամլո խոսնակը` PCMag-ին տված հարցազրույցում:
 

Placeholder
Skype-ը անհասանելի է դարձել միլիոնավոր մարդկանց համար