Ermenihaber. Հայերի դերը Օսմանյան դասական երաժշտության մեջ
Մշակույթ
11:20 25/12/2010

Ermenihaber. Հայերի դերը Օսմանյան դասական երաժշտության մեջ

Վերջին օրերին Ստամբուլում 2 գիրք է լույս տեսել, որը նվիրված է օսմանյան դասական երաժշտության մեջ հայերի ունեցած դերին:

«Էրմենիհաբեր»(Ermenihaber.am) լրատվական կայքի տեղեկացմամբ` «Օսմանյան դասական երաժշտությունը և հայերը» վերնագրով առաջին գրքի հեղինակները երաժշտագետներ Արամ Քերովբյանը և Ալթուղ Յըլմազն են: Իսկ «Դասական երաժշտության մեջ հայ երգահանները» վերնագիրը կրող երկրորդ գիրքը հեղինակել է Էմինե Բորան:

Գրքերը հրատարակվել են Ստամբուլի սբ. Փրկիչ հայկական հիվանդանոցի ֆոնդի և «Ստամբուլ 2010 Եվրոպական մշակույթի մայրաքաղաք» գործակալության համագործակցության արդյունքում:

Արամ Քերովբյանի հեղինակած «Օսմանյան դասական երաժշտությունը և հայերը» գրքի նպատակն է ուսումնասիրել հայերի դերը Օսմանյան դասական երաժշտության մեջ` սոցիալ-մշակութային և քաղաքական համատեքստում:

«Դասական Երաժշտության մեջ հայ երգահանները» գիրքը կենսագրապատում է, և ներկայացնում է 67 հայ երգահանների կյանքն ու ստեղծագործությունները:

Placeholder
Ermenihaber. Հայերի դերը Օսմանյան դասական երաժշտության մեջ