ՌԴ դեսպանը ցանականում է հանդիպել «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակազմի հետ
Տնտեսություն
15:46 27/12/2010

ՌԴ դեսպանը ցանականում է հանդիպել «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակազմի հետ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով հյուրին պաշտոնավարման կապակցությամբ, դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը:

Խոսելով Ընկերության ընթացիկ գործունեության և 2011թ. ծրագրերի մասին
Վ.Հարությունյանը նշել է, որ իրականացվող ծրագրերը կնպաստեն էներգետիկ ոլորտում է հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Վյաչեսլավ Կովալենկոն ցանկություն է հայտնել Ամանօրյա տոներից հետո այցելել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և հանդիպում ունենալ Ընկերության աշխատակազմի հետ:

 

Placeholder
ՌԴ դեսպանը ցանականում է հանդիպել «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակազմի հետ