Մեկնարկել են ձմեռային արձակուրդները
Կրթություն, գիտություն
11:00 27/12/2010

Մեկնարկել են ձմեռային արձակուրդները

Հանրապետության հանրակրթական դպրոցներում այսօր մեկնարկել են ձմեռային արձակուրդները: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:

Նա նշեց, որ համաձայն «Միջնակարգ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2010-2011 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» 2010-2011 ուսումնական տարում ձմեռային արձակուրդները կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով` 3-11-րդ դասարանների աշակերտների համար դեկտեմբերի 27-ից 2011 թվականի հունվարի 9-ը ներառյալ:

Իսկ առաջին և երկրոդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կտևեն դեկտեմբերի 27-ից հունվարի 23-ը ներառյալ:

Կրթության պետական կառավարման և տարածքային կառավարման լիազորված մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար վերևում սահմանված արձակուրդների ժամկետներում կարող են կատարել փոփոխություններ` նախապես համաձայնեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:

 

Placeholder
Մեկնարկել են ձմեռային արձակուրդները