Audi-ն հավակնում է անցնել BMW-ին և Daimler-ին
Տնտեսություն
13:35 28/12/2010

Audi-ն հավակնում է անցնել BMW-ին և Daimler-ին

Մեքենաշինական Audi ընկերությունը մշակել է ներդրումային և աշխատատեղերի ստեղծման լայնամասշտաբ մի շրագիր:
Այս մասին հաղորդում է «Դոյչ վելլեն»:

Աղբյուրի փոխանցմամբ ,2011-ից մինչև 2015 թվականը արտադրության ընդլայնման ծրագրի իրականացման համար նախատեսվում է կատարել 11,6 միլիարդ եվրոյի ներդրում: Միայն հաջորդ տարի նախատեսվում է ստեղծել 1200 աշխատատեղ, որոնց մեծ մասը նախատեսված է բուհերի շրջանավարտների համար:

Audi-ի ընկերության ներկայացուցչի փոխանցմամբ, ընկերությունը իր առջև նպատակ է դրել անցնել իրեն մրցակից համարվող BMW և Daimler ընկերություններին: Բացի այդ նաև նախատեսվում է տարեկան արտադրել մոտ 1,5 միլիոն մեքենաներ:

Placeholder
Audi-ն հավակնում է անցնել BMW-ին և Daimler-ին