Գերմանիայում 4700 ֆերմա է փակվել
Տնտեսություն
11:54 08/01/2011

Գերմանիայում 4700 ֆերմա է փակվել

Գերմանիայում ավելի քան 4700 թռչնա- և խոզաբուծական ֆերմա է փակվել: Ֆերմաներում կենդանիների կերակուրի մեջ դիոքսին է հայտնաբերվել:
Այս մասին հյատնում է BBC News-ը:

Իշխանությունների կողմից փակված ֆերմաների մեծ մասը տեղակայված են Գերմանիայի հյուսիսարևմտյան մասում:

Իշխանությունները հայտարարել են, թե հայտնաբերված դիոքսինի քանակությունը մարդկանց առողջությանը համար վտանգավոր չէ, փակման որոշում կայացրել են միայն զգուշավորությունից ելնելով:

Նշենք, որ նախորդ շաբաթ ավելի քան հազար թռչնաբուծարանի արգելվել էր վաճառել իրենց արտադրանքը:

Placeholder
Գերմանիայում 4700 ֆերմա է փակվել