Գերմանիայում գրանցվել է տնտեսական աճի ռեկորդային ցուցանիշ
Տնտեսություն
15:56 12/01/2011

Գերմանիայում գրանցվել է տնտեսական աճի ռեկորդային ցուցանիշ

2010 թվականի տվյալներով Գերմանիայի տնտեսության աճը կազմել է 3,6%։
Այս մասին հաղորդում է «APA Economics»-ը` հղում անելով «Reuter»-ին։
Բեռլինի պատը քանդելուց և երկու Գերմանիաների վերամիավորումից հետո այսպիսի բարձր աճ Գերմանիայում դեռ չէր գրանցվել։

Վիճ. վարչության տվյալների համաձայն, տնտեսական աճը պայմանավորված է ոչ միայն արտաքին առևտրի ծավալներով, որը Գերմանիայի տնետսության հիմնական խաղաքարտն է , այլև ներքին պահանջարկի կայուն տեմպերով։
Այսպես , գործարար միջավայրի կապիտալ ներդրումները արդյունաբերության` մեքենա- սարքավորումների ոլորտում աճել է 9,4%-ով, իսկ բնակչության անձնական ծախսերն ավելացել են 0,5%-ով։

Այնուամենայնիվ , Գերմանիայի տնտեսության աճն ապահովող հիմնական հատվածը շարունակում է համարվել արտահանման ոլորտը, որի ծավալը 2010-ին աճել է 14,2%-ով։ և սա այն դեպքում , երբ ներմուծման ցուցանիշն աճել է 13%-ով։
 

Placeholder
Գերմանիայում գրանցվել է տնտեսական աճի ռեկորդային ցուցանիշ