Ռուսական ընկերությունները դադարեցրել են նավթի մատակարարումը Բելառուսին
Տնտեսություն
11:21 12/01/2011

Ռուսական ընկերությունները դադարեցրել են նավթի մատակարարումը Բելառուսին

Ռուսական նավթային ընկերությունները 2011 թ-ի հունվարի 1-ից դադարեցրել են նավթամթերքի մատակարարումը Բելառուսին: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին:

Տեղեկատվության համաձայն, մատակարարումը դադարեցվել է այն պատճառով, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել նավթի նոր սակագնի հարցում:
Բելառուսի տարաքծով արտահանվող նավթամթերքի վրա այս հանգամանքը չի անդրադարձել, - պարզաբանում են գործակալության աղբյուրները:

Բելառուսական կողմը հույս ունի վերականգնել մատակարարումը հունվար ամսվա ընթացքում, քանի որ երկրի նավթամշակման գործարանները անհրաժեշտ հումքով ապահովված են մինչ հունվարի վերջը:

«Վեդոմոսիտի» թերթի տեղեկացմամբ, ռուսական ընկերությունները պահանջում են բարձրացնել Բելառուս արտահանվող նավթի սակագինը 1 տոննայի դիմաց 45 դոլարով: Պահանջը, ինչպես հաղորդվում է, թելադրված է եղել Բելառուսի կողմից ռուսական նավթի տարանցման սակագնի թանկացմամբ:

Հիշեցնեք, 2011 թ-ի փետրվարի 1-ից ռուսական նավթի տարանցման սակագինը Բելառուսի տարածքով ավելանալու է 12,5 տոկոսով: Բելառուսական կողմի տեղեկացմամբ, նմանատիպ որոշումր կայացվել է ռուսական կողմի հետ մշակած ռազմավարության հիման վրա:

Placeholder
Ռուսական ընկերությունները դադարեցրել են նավթի մատակարարումը Բելառուսին