Հայ մենեջերները կստանան   սերտիֆիկատներ «Ամերիկայի ռեստորանների ազգային ասոցիացիայից»
Տնտեսություն
16:24 14/01/2011

Հայ մենեջերները կստանան սերտիֆիկատներ «Ամերիկայի ռեստորանների ազգային ասոցիացիայից»

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը (www.caps.am) և Հայաստանի ռեստորանների ասոցիացիան իրականացրել են վերապատրաստման դասընթաց «Հյուրընկալության և ռեսցտորանային կառավարում» թեմայով: Դասընթացը վարելու համար 4-րդ անգամ Հայաստան հրավիրվեց ԱՄՆ-ի Վիրջինիա Թեք/Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտի և պետական համալսարանի Հյուրընկալության և զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Մահմուդ Խանը:

Վերջինս արդեն 30 տարի հյուրընկալության և զբոսաշրջության կառավարման ոլորտում հետազոտություններ է իրականացնում ու դրանց հիման վրա մշակում և ուսուցանում է զբոսաշրջային ոլորտի ղեկավարման հմտությունները` Ամերիկայի ռեստորանների ազգային ասոցիացիայի Կրթական հիմնադրամի կողմից հաստատված ManageFirst ծրագրի շրջանակներում:

Դասընթացը տեղի ունեցավ հոկցտեմբերին, ապա նոյեմբերի 1-ին անցկացվեց քննություն, որը հաջողությամբ հանձնած մասնակիցները հունվարի 18-ին USAID/CAPS ծրագրի գրասենյակում կստանան Միացյալ Նահանգների Ամերիկայի ռեստորանների ազգային ասոցիացիայից ուղարկված սերտիֆիկատները:
«Մենք, այսպիսով, հյուրընկալության ոլորտի բարձրաստիճան ղեկավարներին եզակի հնարավորություն ընձեռեցինք ծանոթանալ միջազգային փորձին և գնահատել իրենց գիտելիքները Ամերիկայի ռեստորանների ազգային ասոցիացիայի չափանիշներով: Հիմա արդեն` սերտիֆիկատ ստանալուց հետո, նրանք կարող են շարունակել ուսումնառությունը և դառնալ միջազգային հավաստագիր ունեցող դասավանդողներ»,-նշեց USAID/CAPS ծրագրի Աշխատուժի զարգացման մասնագետ Անուշ Շահվերդյանը:
Նրա խոսքերով, USAID/CAPS ծրագիրը նպաստում է այս բնագավառում լայնամասշտաբ բարեփոխումների իրականացմանը, որը հնարավոր է միայն ոլորտի բոլոր օղակների գործունեությունը վերապատրաստման միջոցով որակական նոր մակարդակի հասցնելու դեպքում:
 

Placeholder
Հայ մենեջերները կստանան սերտիֆիկատներ «Ամերիկայի ռեստորանների ազգային ասոցիացիայից»