Գնումների փառատոն Դուբայում
Տնտեսություն
10:35 14/01/2011

Գնումների փառատոն Դուբայում

Դուբայում (ԱՄԷ) հունվարի 20-ին կմեկնարկի գնումների ավանդական փառատոնը (Dubai Shopping Festival): Այն կշարունակվի մեկ ամիս՝ մինչև փետրվարի 20-ը:
Ինչպես հաղորդում է APA Economics-ը, ոչ պաշտոնապես Դուբայը համարվում է գնումների մայրաքաղաք և այստեղ փառատոնն անցկացվում է ամեն տարի:

Ընդհանուր առմամբ, Դուբայում ամեն տարի կառուցվում են առևտրի խոշոր կենտրոններ, որտեղ այցելուները կարող են ձեռք բերել նոր հագուստ, զարդեր, օծանելիք, մանկական խաղալիքներ, կենցաղային տեխնիկա: Նման կենտրոններում հաճախորդները կարող են այցելել ոչ միայն խանութներ, այլև կինոթատրոններ, զվարճանքի և սպորտային սրահներ:

Գնումների փառատոնի շրջանակներում սահմանվում են նաև 5-50% զեղչեր համաշխարհային բրենդերի արտադրանքների համար:




 

Placeholder
Գնումների փառատոն Դուբայում