Կինոքննադատները հայտարարել են 2010-ի լավագույն ֆիլմի մասին
Մշակույթ
11:06 15/01/2011

Կինոքննադատները հայտարարել են 2010-ի լավագույն ֆիլմի մասին

ԱՄՆ-ի հեռուստակինոքննադատների ասոցիացիան նախօրեին հանձնել է իր սահմանած մրցանակները: Ինչպես նշվում է ասոցիացիայի կայքէջում, 2010-ի լավագույն ֆիլմ է ճանաչվել Դևիդ Ֆինչերայի «Սոցիալական ցանց» ֆիլմը, որը նվիրված է եղել սոցիալական ցանցերից մեկի՝ Facebook-ի ստեղծմանը:

Բացի այդ, ֆիլմի հեղինակի անունը նաև նշվել է որպես լավագույն ռեժիսոր:

Տարվա դերասան է ճանաչվել Քոլին Ֆերտը: Նա մրցանակի է արժանացել «Թագավորն ասում է» ֆիլմում`  իր խաղի համար: Լավագույն դերասանուհի կոչմանն արժանացել է ՝ «Սև կարապ» ֆիլմի դերասանուհի Նատալի Պորտմանը:

Նշենք, որ լավագույն անիմացիոն պրոեկտ անվանակարգում քննադատներն առանձնացրել են «Խաղալիքների պատմությունը: Մեծ Փախուստ» վերնագրով մուլտֆիլմը:

Placeholder
Կինոքննադատները հայտարարել են 2010-ի լավագույն ֆիլմի մասին