Արսեն Գալստյանը Բաքվում արծաթե մեդալ է նվաճել
Սպորտ
14:02 17/01/2011

Արսեն Գալստյանը Բաքվում արծաթե մեդալ է նվաճել

Բաքվում մեկնարկել է ձյուդոյի օլիմպիական վարկանշային «World Masters» մրցաշարը: Հայաստանը նպատակահարմար չի համարել մասնակցել այդ մրցաշարին: Իսկ ահա ՌԴ հավաքականի կազմում Ադրբեջանի մայրաքաղաք ժամանած մեր հայրենակից Արսեն Գալստյանը մինչև 60 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ` եզրափակչում զիջելով ուզբեկ Սաբիրովին:

Placeholder
Արսեն Գալստյանը Բաքվում արծաթե մեդալ է նվաճել