«ԱրմենՏել»-ն արդեն որոշել է 2011-ի իր առաջնահերթությունները
Տնտեսություն
16:42 18/01/2011

«ԱրմենՏել»-ն արդեն որոշել է 2011-ի իր առաջնահերթությունները

2011-ին «ԱրմենՏել» ընկերությունն իր գործունեության ոլորտում արդեն որոշել ու առանձնացրել է ընկերության համար առաջնահերթությունները: Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօրվա ասուլիսում 2011-ի կոնկրետ պլանների մասին չբարձրաձայնեց` պատճառաբանելով, որ դաշտում մրցակցությունը բավականին կոպիտ է:

Հիմնականում, ինչպես նշեց ընկերության գլխավոր տնօրենը, այս տարի ինտերնետի բաժանորդներին ընկերությունը նոր սակագնային պլաններ կառաջարկի: Բացի այդ, նախատեսվում է, որ այս տարի ինտերնետի արագությունն ավելի կավելանա:

Ի. Կլիմկոն նշեց, որ Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում օգտագործվող ինտերնետի ծավալի առումով: Այսպիսով` ինտերնետի օգտագործման շաբաթական թրաֆիկը գերազանցում է 300 տիրաբայթը: Ի. Կլիմկոն նշեց, որ ընկերությունն այս տարի ուշադրություն է դարձնելու նաև բաժանորդների սպասարկման որակի բարելավմանը:

Հիշեցնենք, որ այսօր ընկերությունը «Իրավունք» թերթի կողմից` երկրի տնտեսությունում, մասնավորապես, կապի ոլորտում ունեցած մեծ ներդրման համար պատվոգիր ստացավ:
 

Placeholder
«ԱրմենՏել»-ն արդեն որոշել է 2011-ի իր առաջնահերթությունները