Լևոն Արոնյանը հաղթեց Յան Նեպոմնյաշչուն, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Սփուլմենի հետ
Սպորտ
15:23 19/01/2011

Լևոն Արոնյանը հաղթեց Յան Նեպոմնյաշչուն, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Սփուլմենի հետ

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հոլանդական Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային փառատոնի 4-րդ տուրում պարտության մատնեց Յան Նեպոմնյաշչուն և, իր միավորների քանակը հասցնելով 2,5-ի, զգալիորեն առաջադիմեց մրցաշարային աղյուսակում:

Այժմ նա Վիշյե-Լագրավի ու Գիրիի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: Իսկ առաջատարները` Հիկարու Նակամուրան և Վիշվանաթան Անանդը, վաստակել են 3-ական միավոր:

«B» խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը 4-րդ տուրում խաղաղ դաշն է կնքել Սփուլմենի հետ: Նա իր ակտիվում ունի 2 միավոր և բաժանում է 2-4-րդ տեղերը: Այս մրցաշարում ընդգծված առաջատարը Մակշեյնն է, ով երեք միավոր է վաստակել:

Placeholder
Լևոն Արոնյանը հաղթեց Յան Նեպոմնյաշչուն, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Սփուլմենի հետ