Հատուկ կայքէջ` իտալական հասարակությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ու Արցախի պատմությանը ծանոթացնելու համար
ՏՀՏ-ն Հայաստանում
17:38 19/01/2011

Հատուկ կայքէջ` իտալական հասարակությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ու Արցախի պատմությանը ծանոթացնելու համար

Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ Հռոմի Մալոյան մշակութային կենտրոնում կազմակերպվել է մամուլի ասուլիս, ուր հայտարարվել է «Լեռնային Ղարաբաղի համար իտալական նախաձեռնության» մասին /Iniziativa Italiana per il Karabakh/, որը նպատակ ունի ծանոթացնել իտալական հասարակությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ու Արցախի պատմության հետ:

ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այդ նպատակով համացանցում ստեղծվել է հատուկ կայքէջ` www.karabakh.it հասցեով, ուր տեղադրված են նյութեր ոչ միայն ԼՂ հիմնախնդրի, այլև վերջինիս կարգավորման ուղղությամբ կարևորագույն զարգացումների ու ԼՂՀ անկախ պետականության ներկայիս անցուդարձի վերաբերյալ:

Նշված նախաձեռնության ներքո վերջերս լույս է տեսել Արցախի պատմությանն ու ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին նվիրված իտալերեն լեզվով առաջին գիրքը: Այն հեղինակել է Էմանուելե Ալիպրանդին (Emanuele Aliprandi) և վերնագրված է «Ղարաբաղի իրավունքները` փոքր երկրի և մեծ ժողովրդի պատմություն»:
 

Placeholder
Հատուկ կայքէջ` իտալական հասարակությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ու Արցախի պատմությանը ծանոթացնելու համար