Հայկական նոր կայք համացանցում
ՏՀՏ-ն Հայաստանում
12:50 19/01/2011

Հայկական նոր կայք համացանցում

Արդեն 10 օր է, ինչ համացանցում ավելացել է սոցիալական «ցեց»: Խոսքն այս անգամ «Ինչ կա-չկա» http://inchkachka.am-ի մասին է: Նախաձեռնողներն են USAID/CAPS-ը և X -TECH ընկերությունը:

Կայքը հիմնականում վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաներին, սակայն այստեղ կարելի է գտնել նաև այլ հետաքրքիր նորություններ:

«Որոշեցինք, որ « inch ka chka ?»- ն պետք է լինի ոչ միայն ՏՏ ոլորտի մասին, այլ նաև մի տեղում կագրեգացնի տարբեր մարդկանց ու հնարավորություն կտա գրել նորություններ և « Ինչ կա չկա»-ներ: Կայքն արդեն գործում է 10 օր, ակնկալում ենք, որ այսօր կգրանցվի արդեն մեր 200-րդ օտվողը: Ակնկալում ենք, որ "inch ka chka ?"-ն կդառնա մի կայք, որտեղ մարդիկ կարող են հետաքրքիր ժամանակ անցկացնել, ինչպես նաև տեղեկանալ տարբեր ոլորտների նորություններին »,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց X-TECH-ի ղեկավար Արման Աթոյանը:

Արման Աթոյանը նաև տեղեկացրեց, որ արդեն բացվել է "inch ka chka ?" սոցիալական ցեցի GAME ZONE-ը, որտեղ կարելի է գտնել ավելի քան 50.000 օնլայն խաղ:

 

 

 

Placeholder
Հայկական նոր կայք համացանցում