Նոր` մատչելի ու հարմարավետ MTS 916 սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում
Տնտեսություն
15:12 20/01/2011

Նոր` մատչելի ու հարմարավետ MTS 916 սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ ընկերության սպասարկման կենտրոններից կարելի է ձեռք բերել նոր MTS 916 սմարթֆոնն ընդամենը 77 700 դրամով:

«Այս էլեգանտ և մատչելի սմարթֆոնում համատեղված են պայծառ սենսորային էկրանը, ժամանակակից մուլտիմեդիա հնարավորություններն ու Android օպերացիոն համակարգին հատուկ բոլոր առավելությունները»,-նկարագրում են ընկերությունից:

Ձեռք բերելով հեռախոսը մինչև հունվարի 31-ը` բաժանորդները կարող են մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 10000 դրամ բոնուս:

Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ` գումարը վճարելով 12 ամսվա ընթացքում: Ապառիկ վաճառքի դեպքում կանխավճարը կազմում է 23310 դրամ, իսկ ասավճարը`5064 դրամ: Գները ներառում են ԱԱՀ:
 

Placeholder
Նոր` մատչելի ու հարմարավետ MTS 916 սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում