Պաշտոնապես բացվեց «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան»
ՏՀՏ-ն Հայաստանում
11:28 22/01/2011

Պաշտոնապես բացվեց «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան»

www.usaaa.am կայքի շնորհանդես և «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի» պաշտոնական բացման արարողություն: Այս երկու միջոցառումները իրենց շուրջ էին համախմբել ասոցիացիայի անդամների, տարբեր ոլորտների պաշտոնյաների և այլ հյուրերի:

«Հայաստանի ԱՄն շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ-ն հիմնադրվել է 2010թ. փետրվարի 6-ին։ ՀԿ-ի առաքելությունն է համախմբել Հայաստանում ապրող ու ԱՄՆ-ում մասնագիտական վերապատրաստման կամ կրթական ծրագրերի մասնակցած քաղաքացիներին և օգտագործել ԱՄՆ-ում ձեռք բերված գիտելիքներն ու փորձն ի շահ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների մասնագիտական զարգացման:

Բոլոր նրանք ովքեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում մասնակցել են ցանկացած կարճաժամկետ կամ երկարաժամկետ մասնագիտական կամ կրթական ծրագրի համարվում են ԱՄՆ շրջանավարտներ և կարող են դառնալ «Հայաստանի ԱՄն շրջանավարտների ասոցիացիայի» անդամ։ Այս պահի դրությամբ ասոցիացիայի անդամ են 121 շրջանավարտներ:

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչն իր խոսքում ողջունեց ասոցիացիայի ստեղծման գաղափարը և նշեց, որ ԱՄՆ-ում ուսումը շարունակելու ուսումնական ծրագրերին, որոնց ակտիվորեն այժմ մասնակցում են հայ ուսանողները, մասնակցել են նաև ՀՀ կառավարության անդամները, ԱԺ 14 պատգամավորներ, նաև ինքը :

«Ամերիկյան հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություն ընձեռող նման ծրագրերը նպաստում են փորձի փոխանակմանը, նոր գաղափարների իրագործմանը, կապերի հաստատմանը, ինչպես նաև հայ-ամերիկյան փոխհարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասաց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

Միջոցառմանը ներկա ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան կարող է իր մեծ ներդրումն ունենալ Հայաստանի հասարակական կյանքում:

«Ասոցիացիան պետք է լինի մշտական գործող և զարգացող կառույց, որը հետագայում դեռ շատ անելիքներ ունի »,- նշեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Placeholder
Պաշտոնապես բացվեց «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան»