Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը կայք է բացել
Մշակույթ
12:10 25/01/2011

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը կայք է բացել

Թուրքական «Star» (Սթար) պարբերականի տեղեկացմամբ` «Միասին ֆիլմ ենք արտադրում» կարգախոսով առաջնորդվող Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն ինտերնետային կայք է բացել (www.cinemaplatform.org)` երկու երկրների կինոարվեստագետների միջև փոխադարձ կապերի հաստատման գործընթացն առավել դյուրին դարձնելու համար:

Եռալեզու (հայերեն, թուրքերեն, անգլերեն) այդ կայքում տեղ են գտել տեղեկություններ պլատֆորմի մասնակիցների, նախագծերի մասին, Թուրքիայում և Հայաստանում ֆիլմ նկարահանելու համար անհրաժեշտ տվյալներ:

Նշենք նաև, որ ըստ մշակույթի նախարարության տրամադրած տեղեկության, նախարարության համագործակցությունը վերոնշյալ կինոպլատֆորմի հետ եղել է «Ոսկե ծիրանի» շրջանակներում, իսկ այլ համատեղ նախագծեր չկան:

Placeholder
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը կայք է բացել