Ինտերնետ տեխնոլոգիաների տոնավաճառն անցել է առանց Ջոբսի
Տնտեսություն
10:37 25/01/2011

Ինտերնետ տեխնոլոգիաների տոնավաճառն անցել է առանց Ջոբսի

Սան-Պաուլոյում կայացել է ինտերնետ տեխնոլոգիաների աշխարհում ամենամեծածավալ տոնավաճառը, որին այս տարի մանակցել են հազարավոր ծրագրավորողներ և ինտերնետի սիրահարներ:

Տոնավաճառի գլխավոր միջոցառումներից են եղել կլոր սեղանները և ՏՏ արդյունաբերության առաջին դեմքերի հետ հանդիպումները:

Մասնակիցների մեծ մասն ակնկալել է  հանդիպում Apple-ի հիմնադիրների հետ: Սակայն հիմնադիրներից Սթիվ Ջոբսն այս անգամ չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը՝ առողջական խնդիրներով պայմանավորված արձակուրդում գտնվելու պատճառով:

«Կարելի է ասել, որ նա այժմ  բժշկական արձակուրդում է: Այո, Սթիվ Ջոսն ունի առողջական խնդիրներ և հիմա խուսափում է հասարակության մեջ շատ երևալուց: Կարող եմ միայն ասել, որ աշխատանքի հետ կապված հետագայում ինչ որոշում էլ, որ նա կայացնի, ես նրան հաջողություն կմաղթեմ»,- նշել է Apple հիմնադիր Սթիվեն Վոզնյակը:

Ինչպես հաղորդում է «Россия-24»-ը, խոսքը Ջոբսի հնարավոր հրաժարականի մասին է:

Նշենք, որ 2003 թվականին Սթիվ Ջոսի մոտ հայտնաբերվեց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, իսկ 2009-ին նա ստացավ երիկամային փոխպատվաստում:

 

 


 

Placeholder
Ինտերնետ տեխնոլոգիաների տոնավաճառն անցել է առանց Ջոբսի