The New York Times -ի էլեկտրոնային տարբերակը դառնալու է վճարովի
Աշխարհում
11:00 26/01/2011

The New York Times -ի էլեկտրոնային տարբերակը դառնալու է վճարովի

Ամերիկյան The New York Times-ը հաջորդ ամիս պատրաստվում է վճարովի դարձնել իր էլեկտրոնային կայքի որոշ բաժիններ: Կլինեն նաև թվով քիչ հոդվածներ, որոնք ընթերցողին հասանելի կլինեն անվճար:
Այս մասին հայտնում են The New York Times խմբագրությունից:

Իրենց հավատարիմ ընթերցողների համար նրանք պատրաստել են փոքրիկ անակնկալ: Եթե ընթերցողը իրենց էջ մտնի Google որոնողական համակարգի միջոցով, ապա կկարողանա ընթերցել հոդվածի առաջին էջը, եթե անգամ վճարում չի կատարել:

Պարբերականի էլեկտրոնային տարբերակի անսահմանափակ բաժանորդագրման համար ընթերցողը պետք է ամսական վճարի 20 դոլար:

Անցյալ տարի The New York Times-ի ղեկավար Արթուր Սուլցբերգեր-կրտսերը հայտնել էր, որ թերթի տպագիր տարբերակը ապագայում այլևս գոյություն չի ունենա, քանի որ այդ տարբերակով այն դառնում է քիչ եկամտաբեր և ապագան էլեկտրոնային տարբերակինն է:

 

Placeholder
The New York Times -ի էլեկտրոնային տարբերակը դառնալու է վճարովի