Արդեն հայտնի են «Օսկար»-ի հավակնորդները
Մշակույթ
10:10 26/01/2011

Արդեն հայտնի են «Օսկար»-ի հավակնորդները

Նախօրեին Լոս Անջելեսում Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի նախագահ Թոմ Շերակն ու դերասանուհի Մոնիկը հայտարարել են «Օսկարի» հավակնորդների անունները:
Միայն 12-ում անվանակարգում առաջադրվել է ռեժիսոր Թոմ Հուփերի «Թագավորը խոսում է» ֆիլմը:

Մի քանի անվանակարգերում, այդ թվում նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում են առաջադրվել նաև Դեվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ու Դեվիդ Ռասսելի «Մարտիկը» ֆիլմերը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Օսկարի» համար մրցելու են Դարեն Արոնոֆսկին («Սև կարապ»), Դեվիդ Ֆինչերը («Սոցիալական ցանց»), Թոմ Հուփերը («Թագավորը խոսում է»), Դեվիդ Ռասսելը («Մարտիկը») և Էթան և Ջոել Կոեն եղբայրները («Երկաթյա սեղմում»):
«Լավագույն դերասան» կոչման համար միմյանց հետ մրցելու են Կոլին Ֆերտը, Ջեյմս Ֆրանկոն, Ջեսսի Այզենբերգը, Ջեֆ Բրիջեսը, Խավիեր Բարդեմը:

Իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» համար մրցելու են Աննետ Բենինգը, Նատալի Փորտմանը, Ջենիֆեր Լոուրենսը, Նիկոլ Քիդմանը և Միշել Ուիլյամսը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգերում առաջադրվել են Լի Անկրիչի «Խաղալիքների պատմություն-3», Սիլվենա Շոմեի «Իլյուզոնիստը» և Քրիս Սանդերսի և Դինա Դեբլուայի «Ինչպես ընտելացնել վիշապին» կինոնկարները:

Ըստ «Ռիա Նովոստիի», «Օսկար» մրցանակի հավակնորդներն ընտրվել են ակադեմիայի 5755 անդամների քվեարկության հիման վրա:
«Օսկար» 83-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 27-ին:

Placeholder
Արդեն հայտնի են «Օսկար»-ի հավակնորդները