Կառավարիչը Microsoft –ից գողացել է կես միլիոն դոլար
Տնտեսություն
17:25 28/01/2011

Կառավարիչը Microsoft –ից գողացել է կես միլիոն դոլար

Ծրագրային ապահովման խոշորագույն Microsoft կորպորացիան դատական հայց է ներկայացրել Վաշինգտոնի նահանգային դատարան` ընդդեմ իր զարգացման գծով նախկին տնօրեն Ռոբերտ Կարիի:
Ինչպես հաղորդում է Computerworld-ը, ընկերությունը Կերրին մեղադրում է 460 հազար դոլար գողանալու, ինչպես նաև ևս կես մլն դոլար գողանալու փորձ կատարելու համար:

Ռոբերտ Կարիին մեղադրվում է նաև փաստաթղթեր կեղծելու մեջ:
Microsoft-ում նա աշխատել է 5 տարի և հեռացվել է աշխատանքից այս տարվա հունվարի 13-ին:
 

Placeholder
Կառավարիչը Microsoft –ից գողացել է կես միլիոն դոլար