Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաքում «Արցախ» թաղամասի և հարակից տարածքներում ենթակառուցվածքների ու բնակելի շենքերի կառուցման, ինչպես նաև Ստեփանակերտի հուշահամալիրի վերակառուցման աշխատանքների հետ կապված հարցերին:
Երկրի ղեկավարը կարևորել է շինարարական աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը և համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: