Թուրքիայի ատոմային էներգիայի խորհուրդը հերքել է Մեծամորի ատոմակայանից ռադիացիոն արտահոսքի մասին լուրերը
Տնտեսություն
11:58 31/01/2011

Թուրքիայի ատոմային էներգիայի խորհուրդը հերքել է Մեծամորի ատոմակայանից ռադիացիոն արտահոսքի մասին լուրերը

Անցած շաբաթ թուրքական մամուլը տագնապ էր բարձրացրել, թե Հայաստանի Մեծամորի ատոմակայանից ռադիացիոն արտահոսք է տեղի ունեցել դեպի Թուրքիա, մասնավորապես` արևելյան շրջաններ: Թուրքական «Sabah» օրաթերթի տեղեկացմամբ` Թուրքիայի ատոմային էներգիայի խորհրդից (TAEK) մասնագիտորեն ու պաշտոնապես հերքել են շրջանառվող այդ տեղեկությունը, որոնք անհարկի խուճապ են առաջացրել:

TAEK-ի նախագահ Զաֆեր Ալփերն ասել է. «Ոչ նախկինում, ոչ էլ հիմա մեզանում չի գրանցվել ռադիացիոն արտահոսքի աճ: Բոլոր այդ տեղեկությունները ստահոդ են»: Նա պարզաբանել է, որ միայն Իգդիրում կան 6 հատ նախազգուշացնող ապարատներ, որոնք միջուկային որևէ վթարի դեպքում, իսկույն կահազանգեն, մինչև ռադիացիան կհատի թուրքական սահմանը:

Placeholder
Թուրքիայի ատոմային էներգիայի խորհուրդը հերքել է Մեծամորի ատոմակայանից ռադիացիոն արտահոսքի մասին լուրերը