Բ. Սահակյանի մոտ խորհրդակցություն է հրավիրվել` հանրակացարանի կենցաղային պայմանների բարելավման խնդրի քննարկման համար
Քաղաքական
17:47 01/02/2011

Բ. Սահակյանի մոտ խորհրդակցություն է հրավիրվել` հանրակացարանի կենցաղային պայմանների բարելավման խնդրի քննարկման համար

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Արցախի պետական համալսարանի հանրակացարանի կենցաղային պայմանների բարելավման հիմնախնդրին:

Իրավիճակը բնութագրող զեկույցով հանդես է եկել բուհի ռեկտոր Ստեփան Դադայանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ ժամանակակից պայմաններին համապատասխան հանրակացարանի առկայությունը հանդիսանում է ուսման գործընթացի կարևորագույն բաղադրամասերից մեկը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` մայր բուհի հանրակացարանի պայմանների բարելավման նպատակով համակողմանի ծրագրեր մշակելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Placeholder
Բ. Սահակյանի մոտ խորհրդակցություն է հրավիրվել` հանրակացարանի կենցաղային պայմանների բարելավման խնդրի քննարկման համար