Facebook-ը գլխավորում է գործատուների կողմից արգելափակվող կայքերի ցանկը
ՏՀՏ-ն Հայաստանում
10:13 02/02/2011

Facebook-ը գլխավորում է գործատուների կողմից արգելափակվող կայքերի ցանկը

Facebook սոցիալական կայքը զբաղեցրել է առաջին տեղը (23%) այն կայքերի շարքում, որոնք արգելափակվում են գործատուների կողմից։ Առաջին հնգյակում տեղ են գտել նաև MySpace սոցիալական կայքը (13%), YouTube վիդեոհոսթինգը (11,9%), Ad.DoubleClick (5,7%) գովազդային հարթակը և միկրոբլոգերի վարման համար նախատեսված Twitter կայքը (4,2%)։
Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Ընդհանրապես արգելափակվող կայքերի (ոչ միայն գործատուների կողմից) ցանկը նույնպես գլխավորում է Facebook-ը (14,2%)։
Երկրոդ տեղում է MySpace կայքը` (9,9%), երրորդում` YouTube-ը`(8,1%)։
Սրանց հաջորդում են Doubleclick-ը (6,4%) և Twitter-ը (2,3%) , որոնք համապատասխանաբար գտնվում են արգելափակվող կայքերի ցուցակի չորրորդ և հինգերորդ տեղերում։

OpenDNS ընկերության մասնագետների փոխանցմամբ, այս կայքերը համարվում են «սև ցուցակի» կայքեր։ Նրանք հրապարակել են նաև կայքերի «սպիտակ ցուցակը», այսինքն այն կայքերը, որոնք չեն արգելափակվում։
Տարօրինակ է, սակայն այստեղ կրկին հիշատակվում են YouTube և Facebook կայքերը։

Թույլատրելի կայքերի եռյակը կազմում են YouTube-ը (12,7%), Facebook-ը (12,6%) և Gmail-ը (9,2%)։

Հրապարակվել է նաև այն կայքերի ցանկը, որոնք ամենից շատ են ենթարրկվել ֆիշինգի։ 2010 թվականին ֆիշինգային գրոհի ամենից շատ ենթարկվել են PayPal վճարման համակարգը (45,9%), Facebook-ը (5,3%) , HSBC Group բանկային խմբերը (4,1%) և World of Warcraft խաղը (3,2%)։
 

Placeholder
Facebook-ը գլխավորում է գործատուների կողմից արգելափակվող կայքերի ցանկը