Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Google-ի օգնությամբ կարելի է այցելել աշխարհի 17 թանգարան առանց տանից դուրս գալու
Ընկերության նոր նախագիծը թույլ է տալիս վիրտուալ կերպով ծանոթանալ աշխարհի 17 թանգարանների արվեստի նմուշներին։
Ինչպես հաղորդում է Lenta.ru կայքը, ներկայում նախագծում ընդգրկված են Տրետյակովի թանգարանը, Էրմիտաժը, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը, Վերսալը, Մադրիդում Սոֆիա թագուհու արվեստի կենտրոնը, Լոնդոնի ազգային թանգարանը և Ամստերդամի Վան Գոգի թանգարանը։
Նախագիծը հնարավորություն է տալիս ծանոթանալ ոչ միայն համաշխարհային ճանաչում վայելով արվեստի գործերին, այլև դրանց պատմությանը և հեղինակի կյանքին։
« Մենք հույս ունենք , որ մեր աշխատանքը շատերին կոգեշնչի և իրենց մեջ կարդնացի սեր դեպի արվեստը», - նշել են Google ընկերության մասնագետները։