ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել պաշտպանել Եգիպտոսի մշակութային ժառանգությունը
Մշակույթ
10:04 02/02/2011

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել պաշտպանել Եգիպտոսի մշակութային ժառանգությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան կոչ է արել պաշտպանել Եգիպտոսի մշակութային ժառանգությունը և ապահովել քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքը: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, այս մասին ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Եգիպտոսում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ` պահանջելով 82-ամյա նախագահի հրաժարականը, ով ղեկավարում է երկիրն արդեն 30 տարի: Բախումների արդյունքում մահացել են տասնյակ մարդիկ:

«Ես պաշտոնապես խնդրում եմ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները Եգիպտոսի հարստությունները պաշտպանելու համար Կահիրեում, Լյուքսորում և երկրի այլ մշակութային ու պատմական վայրերում: Եգիպտոսի մշակութային ժառանգությունը, լինի հուշարձան կամ փաստեր, համաշխարհային ժառանգության մի մասն է, որը մեզ է փոխանցվել դարերի ընթացքում։ Կահիրեի թանգարանի 120 հազար ցուցանմուշներն անգին են ոչ միայն գիտական և ֆինանսական առումով, այլև դրանք ցույց են տալիս եգիպտացի ժողովրդի մշակութային ինքնատիպությունը»,– հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը:

Placeholder
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել պաշտպանել Եգիպտոսի մշակութային ժառանգությունը