Վրաստանը կունենա սեփական արտադրության նեթբուքեր
Տնտեսություն
10:51 03/02/2011

Վրաստանը կունենա սեփական արտադրության նեթբուքեր

Ինչպես հաղորդում է "Росбалт"–ը, Վրաստանում սկսվելու է նեթբուքերի արտադրություն: Համակարգիչների հավաքման գործարանի կառուցմամբ զբաղվելու է «Ալգորիթմ» ընկերությունը, որի հետ համապատասխան պայմանագիրը ստորագրել է Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը:

Թե ե՞րբ է սկսվելու համակարգիչների արտադրությունը, ինչպիսի՞ համակարգիչներ են արտադրվելու և ի՞նչ գին են ունենալու դեռ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ գործարանի կառուցումը սկսվելու է հունիս-հուլիս ամիսներին:

Որոշված է նաև, որ արտադրված նեթբուքերի մի մասն անվճար բաժանվելու է առաջին դասարանցիներին:

 

 

Placeholder
Վրաստանը կունենա սեփական արտադրության նեթբուքեր