Ավագ Հարությունյան «Ճգնաժամից դեռ չենք կարողանում լիովին դուրս գալ»
Տնտեսություն
14:34 04/02/2011

Ավագ Հարությունյան «Ճգնաժամից դեռ չենք կարողանում լիովին դուրս գալ»

Գինեգործության ոլորտում տարվա արդյունքների և վերջին 10 տարիների ընթացքում բնագավառի նվաճումների ու խնդիրների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ,  վերջին տասը տարվա ընթացքում գրանցվել է սպառման աճ ալկոհոլի շուկայում։ 2010-ին գրանցվել է գինու, ինչպես նաև կոնյակի արտադրման և սպառման աճ:

Մասնավորապես 2009-ի համեմատ 2010-ին չորս անգամ ավելացել է գինու սպառումը։ Չնայծ այս տվյալների, ըստ  բանախոսի, ոլորտն ունի մի շարք լուրջ խնդիրներ։
«Ճգնաժամից դեռ չենք կարողանում լիովին դուրս գալ։ 2008-ի պիկից դեռ շատ հեռու ենք։ Այժմ ոլորտը գտնվում է մասամբ վերականգնման շրջանում»,-նշեց Ավագ Հարությունյանը։

Թեև ոլորտը մասամբ վերականգնման շրջանում է, սակայն Ավագ Հարությունյանի փոխանցմամբ, գնաճը ոլորտի վրա ազդեցություն չի ունեցել։

Placeholder
Ավագ Հարությունյան «Ճգնաժամից դեռ չենք կարողանում լիովին դուրս գալ»